«Փրես Թի Վի»-ն գրում է, որ Իրանում դեպի այդ երկրի միջուկային կառույցները թռչող ու այդ ճանապարհին կործանված իսրայելյան անօդաչու թռչող սարքն իր թռիչքն սկսել է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից: Համաձայն որոշ անանուն աղբյուրների հաղորդման, իսրայելյան անօդաչու թռչող սարքի մեկնակետի հստակեցումը վկայում է Իսրայրելի վարչակազմի հետախուզական ծառայությունների ու Բաքվի հնարավոր համագործակցության մասին: Ռադարներից խույս տվող այս սարքը նախքան նպատակին հասնելը կործանվեց երկիր-երկինք հրթիռի թիրախ դառնալով: «Հերմես» տեսակի անօդաչու թռչող սարքը, որ օգոստոսի 23-ին 300կմ Իրանի տարածքում թռիչք իրականացնեկուց հետո կործանվեց մոտենում էր Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի ուրանի հարստացման կառույցներին: