Արսենալը միացել է Յարմոլենկոյի համար մղվող պայքարին
ՍպորտԿիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է:
Ինչպես հայտնում է «ESPN»-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբը Դորտմունդի «Բորուսիային» հայտնել է Յարմոլենկոյի հրաժարագինը, որը կազմում է 20 միլիոն եվրո:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Յարմոլենկոն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: