ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կմնա միասնական: «Մեծ Բրիտանիան եզակի գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, և բարության ուժ` փոփոխվող աշխարհում: Հուսով եմ, որ այն կմնա ուժեղ, անվտանգ և միասնական»,- Բարաք Օբաման գրել է Սպիտակ տան Twitter-ի իր պաշտոնական էջում: Հիշեցնենք, որ հանրաքվեն Շոտլանդիայում տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: