Ռեալը 15 միլիոն եվրո կվճարի Բոկա Խունիորսի 18-ամյա ֆուտբոլիստի համար
Սպորտ
«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, «արքայական» ակումբը մոտ օրերս կգնի ֆուտբոլիստի տրանսֆերը 15 միլիոն եվրոյով և մինչև 2017 թվականը վարձավճարով կհանձնի «Բոկա Խունիորսին»:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ՖԻՖԱ-ի կողմցից պատժված է և առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարող նոր ֆուտբոլիստներ հայտավորել: