Իգուաին. Պարտական եմ Մաուրիցիո Սարիին
Սպորտ«Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
«Պետք է շարունակենք նույն ոգով: Այսպիսի մարզավիճակում պետք է հասնել առավելագույնի: Վստահ եմ ուժերիս մեր մարզիչի ու թիմի շնորհիվ: Մարզավիճակիս համար պարտական եմ Մաուրիցիո Սարիին: Շնորհակալ եմ նրան դրա համար»,- Իգուաինի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ A Սերիայի 20-րդ տուրից հետո Գոնսալո Իգուաինը 20 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ «Նապոլին» 44 միավորով առաջատարն է: