ԱՊԼ. Ռունին մեկ թիմում խփած գոլերով գերազանցել է Անրիին և դարձել ռեկորդակիր
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, գրավելով «Լիվերպուլի» դարպասը, դարձել է Անգլիայի առաջնության ռեկորդակիր:
Ռունիի համար այս տուրում խփած գոլը դարձել է 176-րդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով նախորդ ռեկորդը պատկանում էր Տիյերի Անրիին, ով «Արսենալի» կազմում դարձել է 175 գոլի հեղինակ:
Երրորդ տեղում Ալան Շիրերն է, ով «Նյուքասլի» կազմում դարձել է 148 գոլի հեղինակ: