«Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ, Գրիզմանի դուբլը
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ եւ պահպանեց առաջին տեղը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
«Աթլետիկոն» 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Ռեալից»: 2 հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնան» 5 միավոր է զիջում առաջատարին:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Աթլետիկո»՝ 0:3
Ֆելիպե Լուիս, 17, Անտուան Գրիզման, 68, 89
«Խետաֆե» - «Էսպանյոլ»՝ 3:1
Պեդրո Լեոն, 29, Պաբլո Սարաբիա, 37, Մոի Գոմես, 90+4 – Հերնան Պերես, 26