Amazon խոշորագույն համացանցային խանութը սկսել է վաճառել անօդաչու ինքնաթիռներ ու ուղղաթիռներ մասնավոր անձանց: Վերջիններս ունեն տեսագրող ձայնագրող ու լուսանկարող սարքեր ու կառավարվում են սմարթֆոնի միջոցով: Անօդաչու ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել խաղերի կամ օդային նկարահանումների համար և արժեն 99 - 1000 դոլար: Միաժամանակ նաև առաջարկվում են վերջիններիս համար նախատեսված պահեստամասեր, մարտկոցներ շարիչներ և այլ մասեր: Նշենք, որ Amazon-ը վաճառում է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնց փորձակումն անց է կացվել Սիեթլի մերձակայքում գտնվող հատուկ լաբորատորիայում: Հիշեցնենք, որ մասնավոր անօդաչու սարքերի շուկայով հետաքրքրավծ է նաև Google-ը իր Wing scheme նախագծով: