Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամները պարտվել են Ստամբուլում կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում
ՍպորտԹաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ) Ստամբուլում կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից հայտնում են, որ առաջին մենամարտի ժամանակ Երեմյանը 5- 4 հաշվով հաղթել է սլովակ Դեյվիդ Սայկոյին: Քառորդ եզրափակչում հայ թաեքվոնդոյիստը մրցելով ադրբեջանցի Միլադ Բայգի հետ՝ բայց պարտվել 1:11 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հայկազ Սամվելյանը եւ Իզաբելա Վարժապետյանը, պարտվել են առաջին գոտեմարտերում:
Թաեքվոնդոյի Ստամբուլի այս մրցաշարը Ռիոյի Օլիմպիական խաղերից համար վերջին եվրոպական վարկանիշային մրցաշարն էր: