Agence France-Presse-ը գրում է, որ Նոր Զելանդացի գիտնականները անտարկտիկակական ջրերում որսացել են 350 կգ-անոց կալմարի, որը երկրորդն է աշխարհում իր վիթխարի չաթերով ու քաշով այդ կենդանատեսակի ներկայացուցիչների մեջ: Այն ունի երեք սիրտ, երեք ու կես մետրանոց ոտանման ելուստներ: Նշվում է, որ վերջինիս օրգանները շատ լավ են պաշտպանել: Հայտնի է, որ կալմարները բնակվում են մեծ խորությունների ջրային տարածքներում ու դրա համար ունեն գերզգայուն աչքեր, իսկ դրանց լավ պաշտպանվածությունը եզակի երևույթ է, քանի որ մշտապես ենթակա են վնասվածքների: Գիտնականները նշում են, որ այն էգ է և նա որսալուց հետո ձվադրել է: Կենասաբանների համար հստակ հայտնի ճէ կալմարների թիվը օվկիանոսային ջրերում, սակայն հայտնի է, որ կալմարները կեր են հանդիսանում հաստաճակատների համար: Օքլենդի տեխնոլոգիական ինստիտուտի հատուկ լաբորատորիա տեղափոխված կալմարը կուսումնասիրվի: Հիշցեցնենք, որ մինչ այս որսացված ամենամեծ կալմարը ունեցել է հինգ մետր ընդհանուր երկարություն և կես տոննա քաշ և գտնվում է Նոր Զելանդիայում` Վելինգտոնի Տե-Պապա-Տոնգարևա թանգարանում: