Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Սպառողները պնդում են, թե սպառած գազի հաշիվները կրկնակի աճել են

Azatutyun.am-ը գրում է.

«Հայփոստ»-ի բաժանմունքներից այսօր գրեթե բոլորն էին զարմացած ու զայրացած դուրս գալիս։ Հոսանքի և գազի դիմաց դրամապանակները դատարկած սպառողները միաբերան պնդում էին՝ անցած ամիս բնակարանները ջեռուցել են ինչպես միշտ, ցուցմունքները մինչդեռ սովորականից կրկնակի ավելի են։

«Սենց թիվ դեռ կյանքում չեմ մուծել՝ 44 հազար: Ես 50 հազար թոշակ եմ ստանում», - ասաց մի տարեց կին: «Անցյալ ամիս 29 հազար եմ մուծել, էս ամիս՝ 60 հազար», - նշեց միջին տարիքի մի տղամարդ:

«Գազպրոմ Արմենիա»-ից պնդում են՝ հաշվիչների տվյալները ուռճացված չեն, ցուցմունքները համապատասխանում են սպառման իրական թվին։

Ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը քաղաքացիների դժգոհությունը սեզոնային է համարում․ - «Յուրաքանչյուր տարի ձմռան շրջանում բնակչության շրջանում հասկանալի է, երբ որ կոմունալ վարձերը գալիս են՝ արդեն սպառումը շատ: Տոներ է, սպառում են և այլն հասկանալի պատճառներով»: 

Փորձագետների պնդմամբ, մինչդեռ, սպառման էական տարբերությունը կարող է լինել նաև մատակարարվող գազի որակի պատճառով։

Սեբաստիայում ապրող Մխիթարյանների ընտանիքը, օրինակ, երկրորդ տարին է բնակարանը ջեռուցում է նույն կաթսայով։ Ըստ Հայպետհիդրոմետի, անցած տարվա համեմատ այս դեկտեմբերին էլ ջերմաստիճանը նույնն է եղել։ Նույնը չեն, սակայն, հաշվիչի տվյալները․ - «Անցած տարվա գումարը 37 հազար 642 է, այս տարվանը՝ 52 հազար 260»:

Սապռողների պնդմամբ՝ կապույտ վառելիքի որակի տարբերությունը երբեմն նկատելի է դառնում նաև հասարակ գազօջախից․ - «Նախ հոտ է գալիս, երբեմն գույնն էլ է փոխվում։ Նույնիսկ հասարակ սուրճ պատրաստելու դեպքում էլ երկու րոպեի փոխարեն պետք է մի հինգ-տասը րոպե կանգնես, որ նոր լինի»:

Որակի մասին խոսակցությունները ևս ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ում անհիմն են համարում՝ վստահեցնելով, թե մատակարարվող վառելիքի կալորիականությունը մշտապես եղել է նորմայից բարձր: 

«Երբևէ չի լինելու տնտեսվարող սուբյեկտ, որը ընդունելու է իրեն ներկայացված մեղադրանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը՝ չշտապելով, սակայն, մեղքը բարդել «Գազպրոմ Արմենիա»-ի վրա: Միաժամանակ, նա ընդգծում է, որ սպառողների դժգոհությունն արդարացված է, քանի որ նրանք զրկված են տեսածն ապացուցելու հնարավորությունից, իսկ պետությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում․ - «Կա հանրային բողոք, կա բողոքի ձայն․․․ բայց ինչպես միշտ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քար լռություն է, մինչդեռ տվյալ պարագայում արդեն իսկ պետք է սկսած լինեին ուսումնասիրություններ»: 

ՀԾԿՀ-ում սպառողների դժգոհություններին ծանոթ են, կալորիականության ուսումնասիրության համար, սակայն, լաբորատորիա չունեն։ Ստիպված են կուրորեն հավատալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տրամադրած տվյալներին, որոնք յուրաքանչյուր տասն օրը մեկ լույս են տեսնում նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

Սիսակ Գաբրիելյան

Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»