Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված հսկա կարասները վերականգնվել են

Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում 2013 թվականին հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող բնակարան, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ և այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը:  Պեղման ընթացքում ի հայտ են եկել  5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ  մնացել էին իրենց տեղում  (in situ): Հետաքրքրական է,  որ բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Ըստ ամենայնի, դա որոշակի ծիսական արարողությունների իրականացման սենյակ է եղել, քանի որ նրա արևմտյան պատի տակ բացվել է տուֆից պատրաստված օջախ՝ մոխրի մնացորդներով, դրա առջև էլ հարավից հյուսիս դասավորված են եղել կարասները: Սենյակը, ամենայն հավանականությամբ, այրվել է մ.թ.ա. VIII դարում՝ ուրարտական զորաջոկատների Արարատյան դաշտ ներխուժման ժամանակ:

Կարասների բեկորները դուրս հանելուց, խմբավորելուց և մաքրելուց հետո է միայն պարզ դառնում, թե ինչ խեցեղենի կտորներ են հայտնաբերվել: Մաքրելուց և տեսակավորելուց հետո խեցեղենի բեկորները պեղավայրից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ գտածոները ենթարկվել են քիմիական մաքրման, ապա լվացվել ջրով: Դրանից հետո է միայն պարզ դարձել, որ գերակշռում են հիմնականում երկու կարասի բեկորները, դրանք էլ հավաքվել և վերականգնվել են: Այս մասին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատաական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել: Տիգրան Զաքյանի խոսքով` սկզբում հավաքվել է կարասի հատակը և միայն աշխատանքի ընթացքում է պարզվել, որ բազմաթիվ պակաս բեկորներ կան: Ըստ երիտասարդ վերականգնողի` առաջին տարին հավաքված կարասը դեռ ամբողջական չի համարում ու պակաս բեկորները այլ նյութով չեն փորձում փոխարինել, մինչև հաջորդ պեղումները, քանի որ չի բացառվում, որ հետագայում նույն բնակավայրի պեղումներից հայտնաբերվեն պակա ս կտորները:  Միայն այս տարվա պեղումներից հետո է Տիգրան Զաքյանը որոշել ամբողջացնել 2013 թվականին գտնված կարասի բեկորները և բացակա կտորները փոխարինել գիպսով, ապա համապատասխան գունավորում տալ:

Ըստ երիտասարդ վերականգնողի` մի քանի հազար տարվա պատմություն ունեցող իրերի հետ առնչվելու հնարավորությունը  նախևառաջ հպարտության զգացողություն է առաջացնում.  «Սկզբում, երբ հայտնաբերվում է խեցեղենը, անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունես՝ սափորի, կճուճի, թասի, կարասի թե այլ իրի, բայց միևնույնն է, ուրախության, հպարտության ու նաև մեծ պատասխանատվության  զգացողություն ես ունենում… Բառերով դժվար է փոխանցել: Հպարտ ես, որ առնչվում ես  պատմության տարբեր շերտերի հետ, որ հենց քեզ է տրված բեկոր առ բեկոր հավաքել ու ամբողջացել, ապա սերունդներին փոխանցել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս կամ այն իրը: Դու կարծես թե երկրորդ ծնունդ ես պարգևում  հին աշխարհի պատմության, մշակույթի, կենցաղի մասին վկայող իրերին»:

Կարասների իրանին հանդիպող հորիզոնական, վերադիր գոտիները հատուկ նպատակով են արված, քանի որ նման մեծ կարասները պատրաստվել են մաս առ մաս և իրար ամրացնելիս կարերի հատվածներում նման հորիզոնական գոտիներ էին դրվում, սա կարը թաքցնելու և կարասը ամրացնելու հին հնարք է: Ավարտուն տեսք ստանալուց հետո կարասները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երիտասարդ վերականգնողը վստահ է. գտնված երկու կարասները առանձնահատուկ տեղ են ունենալու արգելոց թանգարանում, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող այդ ձևի և չափսի կարասներ չկան թանգարանում: Նման կարասեր հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից:

«Վերականգնողի մյուս ոգևորությունն այն է, երբ քո վերականգնած իրը ցուցադրվում է թանգարանում և իր շուրջ հավաքում բազմաթիվ հետաքրքրասերների: Մարդիկ հնարավորություն չունեն դիպչելու հազարամյակների պատմություն ունեցող թանգարանային առարկաներին, իսկ վերականգնողը դրանց հետ անմիջանականորեն առնչվողն է: Իմ աշխատանքը կարծես կամուրջ է անցյալի ու ներկայի միջև… Հենց դա է հպարտության ամենամեծ պատճառը»,-զրույցը երզրափակում է ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը:

Առանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»