Հենրիխ Մխիթարյանը «Սպարտայի» հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմում է
ՍպորտԳերմանիայի առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի շրջանակում հունվարի 19-ին Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացնելու Պրահայի «Սպարտայի» հետ:
Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր դուրս են գալու խաղադաշտ՝ մեկնարկային կազմով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մեկնարկային կազմում է: Մեկնարկային կազմում են նաեւ հետեւյալ ֆուտբոլիստները. Բյուրկի - Պիշչեկ, Սոկրատիս, Հյումմելս, Պակ - Վայգլ, Գյունդողան - Գոնսալո Կաստրո, Մարկո Ռոյս - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:05-ին: