«Սպարտակ»-ում որքան հաջող էի խաղում, այնքան վատանում էր իմ հանդեպ վերաբերմունքը. Յուրա Մովսիսյան
ՍպորտՄոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մոսկովյան ակումբում իր դժվարությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sports.ru-ն, Մովսիսյանը նշել է, որ վերջին շրջանում ինքը որքան հաջող է հանդես եկել, այնքան վատացել է վերաբերմունքն իր հանդեպ: «Թիմում շատ հազվադեպ էր ընտանեկան մթնոլորտ լինում»,- հայտարարել է հայ հարձակվողը:
Մովսիսյանը, ով վերջերս վարձակալությամբ տեղափոխվել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», ընդգծել է, որ խաղացել է ակումբներում, որտեղ ֆուտբոլն ընդամենը բիզնես է եղել: Նա ընդգծել է նաև, որ ամերիկյան ակումբ չի տեղափոխվել հանգստանալու համար: