Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում հիմնական ֆավորիտները շարունակում են հաղթարշավը
ՍպորտՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնութունում հունվարի 20-ին մեկնարկել է մրցաշարի երկրորդ շրջանը:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում 6:1, 6:2, 7:6 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Կենտեն Ալիսի նկատմամբ: Երրորդ մրցափուլ է տեղափոխվել նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով 6:3, 7:5, 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ:
Կանանց մրցափուլում եւս հաջող են հանդես եկել հիմնական ֆավորիտները: Համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում առաջին ռակետ Ուիլյամսը 6:1, 6:2 հաշվով առավելության է հասել չին թենիսիստուհի Սյու Շուվզեի նկատմամբ:
Երրորդ մրցափուլ են դուրս եկել նաեւ չորրորդ եւ հինգերորդ ռակետներ Ագնեշկա Ռադվանսկայան եւ Մարիա Շարապովան: Ռադվանսկայան 6;4, 6;2 հաշվով առավելության է հասել կանադուհի Էժենի Բուշարի նկատմամբ, իսկ ռուսաստանի ներկայացուցիչ Շարապովան 6:2, 6:1 հաշվով հաղթել է Բելոռուսը ներկայացնող Ալեքսանդրա Սասնովիչին: