Յուրի Ջորկաեֆը կմասնակցի «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին
ՍպորտՓետրվարի 13-14-ը Մոսկվայում կայանալիք «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին կմասնակցի նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Մրցաշարի կայքի հրապարակման համաձայն, 42 –ամյա Ջորկաեֆը կխաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում: 22 տարվա կարիերայի ընթացքում ֆրանսիահայ ֆուտբոլիստը հանդես է եկել 5 երկրի 9 ակումբներում, ճանաչվել է Աշխարհի լավագույն կիսապաշտպան: