Հայտնի են թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արդյունքները
ՍպորտՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ թենիսիստ Էնդի Մարեյի 6:0, 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել ավստրալացի Սեմուել Գրոտն էր:
Երրորդ փուլում բրիտանացու մրցակիցը պորտուգալացի Ժոաո Սոուզային է լինելու:
Երկրորդ փուլի արգելքը առանց դժվարության է հաղթահարել նաեւ ութերորդ վարկանիշային հորիզոնականում գտնվող Դավիդ Ֆերերը, ով 6:2, 6:4, 6:4, հաշվով հաղթել է կարիերան ավարտող, ավստրալիացի Լեյտոն Հյուտին:
Առաջնությունից Ռաֆայել Նադալին դուրս թողած իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն 6:4 3:6 6:3, 7:6 հաշվով պարտվել է Իսրայելը ներկայացնող Դուդի Սելանյին:
Կանանց մրցաշարում հաջող է հանդես եկել համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում երրորդ ռակետ Գարբինե Մուգուրուսան, ով 6:4, 6:2 հաշվով հաղթել էԿրիստեն Ֆլիպկենսին:
Երրոդ տուրի ուղեգիր է ձեռք բերել նաեւ վեցերորդ հորիզոնականում գտնվող Անգելիկա Կերբերը: Գերմանացի թենիսիտուհին 6:2, 6:4 հաշվով առավելության է հասել Ալեքսանդրա Դուլգեդու նկատմամբ;