Օզիլը կարող է մասնակցել «Չելսիի» հետ խաղին, Սանչեսի մասնակցությունը հաստատված չէ
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել «Չելսիի» հետ առաջիկա խաղին, իսկ Ալեքսիս Սանչեսի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:
«Օզիլը հաստատ կարող է մասնակցել խաղին: Ինչ վերաբերում է Սանչեսին՝ ամեն ինչ կորոշվի առաջիկա օրերի ընթացքում, բայց կարծում եմ՝ նա կկարողանա լիովին ապաքինվել: Սանչեսի դեպքում պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի վնասվածքի կրկնություն չլինի»,-Վենգերի խոսքը մեջբերել է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է հունվարի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: