Գյունդողանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շնորհավորել է իր ակումբակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Թուրք ֆուտբոլիստը «Ինստագրամ»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհավոր տարեդարձդ, Հենրիխ Մխիթարյան»:
Գյունդողանի շնորհավորանքը խորհրդանշական է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` թուրքական «Բեշիքթաշ» ակումբ տեղափոխվելու համատեքստում: