Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Երևանյան կրկեսը կհամապատասխանի ժամանակակից բարձր պահանջներին

Ագաթանգեղոս, 1 հասցեում գտնվող Երևանի կրկեսի նոր շենքի շինարարության ավարտին սպասում են դեռ 2011թ. սեպտեմբերից, երբ մեկնարկեց  նախ շենքի վերանորոգումը, որի ավարտը նախատեսված էր 2014 թ. վերջին: Սակայն հսկայական ներդրումներ կլանած վերանորոգման ընթացքում որոշվեց հին շենքի փոխարեն կառուցել նորը, և 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվեց: Այսօր շինարարության պատասխանատուները հրաժարվում են մատնանշել նորակառույց կրկեսի վերաբացման ժամկետները, սակայն  «Արմենպրես»-ի համար հնարավորինս բացահայտեցին մայրաքաղաքի ապագա կրկեսին վերաբերող մանրամասները:

Նիկողայոս Բունիաթյանի հեղինակությամբ կառուցված Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ Այսօր «Տաշիր գրուպ»-ի ֆինանսավորմամբ կառուցվող շենքի ճարտարապետական խմբի ղեկավարն է Վահագն Վերմիշյանը: «Վագ ինժեներինգ»ճարտարապետական ընկերության տնօրեն Վահան Բաղդասարյանի խոսքով, նախկինում  1700 հանդիսատեսի փոխարեն նոր շենքը նա խատեսված է լինելու 2250 հանդիսատեսի համար:

«Կրկեսի տեխնիկական հագեցվածությունը նախատեսված է լինելու աճպարարների, ակրոբատների, ծաղրածուների ելույթների համար: Այդ նկատառումներից ելնելով կրկեսի ճարտարապետությունը մի փոքր փոխվեց և այն կլինի ավելի վեր խոյացող, քան նախնական տարբերակում: Նորը հիշեցնելու է կրկեսի նախորդ շենքը, սակայն լինելու է ավելի խոշոր և ժամանակից: Գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրի փոխարեն կհասնի մինչև 25 մետրի», - ասաց Վահան Բաղդասարյանը:

Ճարտարապետական կազմակերպության ղեկավարը հավելեց, որ գմբեթը կառուցված է լինելու Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի համար կիրառված շինությունների գմբեթների ժամանակակից և բավականին ծախսատար  տեխնոլոգիաների հիման վրա: Հայաստանում առաջին անգամ նման տեխնոլոգիաներով ստեղծված տանիքի առավելությունը համեմատաբար փոքր քաշի դեպքում  առավել ամրության ապահովումն է:

Կրկեսի ստորին հարկերից մեկում տեղակայված կլինի մանկական զվարճանքի կենտրոն, իսկ ստորին հարկում նախատեսված է մեքենաների կանգառ: Առաջին հարկի մի մասը ևս կապված է լինելու մանկական աշխարհի հետ:

 «Սկզբում որոշված էր կատարել կրկեսի նախկին շենքի ուժեղացում, հսկայական ծավալի աշխատանք արվեց, ինչի ընթացքում մեծ անակնկալների հանդիպեցինք շենքի սեյսմակայունության մասով, ինչպես նաև տեխնիկական վիճակը շատ վատ էր ժամանակակից կրկեսային չափանիշների առումով: Արդյունքում որոշվեց լուրջ արդեն արված ներդրումները մի կողմ դնել և կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխանող, բարձր սեյսմակայունություն ունեցող շենք», - պատմեց«Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեներ Ավագ  Հովհաննիսյանը:

Նախկինում շենքը զբաղեցնում էր 3000-3500 քմ, իսկ կառուցվողը կունենա 1000 քմ ավել մակերես: Արդյունքում շենքը ունենալու է 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ: «Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեները նաև տեղեկացրեց, որ ստորգետնյա -2 հարկը նախատեսված կլինի մոտ 100 մեքենաների կայանատեղիի համար: Դրա վերևի հարկը մասամբ նախատեսված է լինելու տեխնիկական տարածքների համար:

«Արենայի չափսի փոփոխություն չի լինի, քանի որ գոյություն ունի համաշխարհային ստանդարտ և այն պետք է ունենա 13 մ տրամագիծ, իսկ նստատեղերի քանակը բավականին կավելանա: Նստատեղերի շարքում նաև հատկացված կլինեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց սայլակների տեղավորման համար հատկացված հատվածներ: Կրկեսի շենքում կլինեն արագ սննդի կետ, մանկական սրճարան կամ մանկական զվարճանքի կենտրոն», - նկատեց Ավագ Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե կենդանիների համար ինչպիսի՞ պայմաններ են նախատեսված, Վահան Բաղդասարյանը նկատեց, որ «Տաշիր Գրուպի»  ղեկավարը ցանկացել է, որպեսզի նորակառույց կրկեսը լինի աշխարհի լավագույն կրկեսներից մեկը, այդ առումով նա իր մատնանշել է մի քանի սկզբունքներ, որոնք համահունչ են այսօրվա համաշխարհային մակարդակի կրկեսների պահանջներին: Այսինքն՝ կենդանիները հնարվորինս նվազագույն քանակությամբ են լինելու, և հիմնական շեշտը դրվելու է աճպարարների ու ծաղրածուների վրա:

 «Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, կենդանավարժ  և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի տնօրեն Նաիրա Պետրոսյանի խոսքով, կրկեսախումբը այսօր հիմնականում բարեգործական համերգներով շրջագայում է մարզերում, այցելում զորամասեր:

«Երբ կրկեսը կանգնեց վերանորոգման, բոլոր կենդանիներին հանձնեցինք Երևանի, Հոկտեմբերյանի և Հրազդանի գազանանոցներ, քանի որ մինչև նոր շենքի շինարարության ավարտը դրանք արդեն ծերացած կլինեն:  Ընդհանուր առմամբ կար քսանհինգ կենդանի՝ արջ, առյուծ, լամաներ, ջայլամներ, շնիկներ, այծիկ և այլն: Իսկ նոր կենդանիներ հավաքելը հնարավոր կլինի միայն կրկեսի շենքի շինարարության ավարտից հետո: Մեկ տարվա վարժանքներ պետք կլինեն դրանց ասպարեզ բաց թողնելու համար», - նշեց կենդանավարժը և գլխավոր ռեժիսորը:

Սակայն, եթե կենդանիներ վարժեցնողը համարում է, որ իր ապագա «արտիստներին» պատրաստելու համար բավարար է մոտ մեկ տարի, ապա աճպարարների, ակրոբատների և ծաղրածուների լիարժեք պատրաստման համար անհրաժեշտ են տարիներ: Հայաստանում այդ կադրերի պատրաստմամբ զբաղվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան:

«Երևանյան կրկես»-ի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով, իր կրկեսախմբի արտիստներից ոչ ոք պարապ չի մնացել՝ նրանք կամ արտագնա աշխատանքի են, կամ  փոքր թատերախմբի բարեգործական համերգներով շրջում են Հայաստանի և Արցախի քաղաքներով ու զորամասերով:

«Մեր ստուդիա ընդունելությունն իրականացվում է կլոր տարի, կարող են դիմել օժտված երեխաները՝ սկսած վեց տարեկանից: Սակայն շատերը գալիս են, ընդունվում, բայց տեսնելով, որ դժվար է, գնում են: Ներկա պահին տարբեր տարիքային խմբերում ունենք ընդանուր առմամբ մոտ հարյուր աշակերտ: Անցած տարի եկել են մոտ վաթսուն հոգի, ովքեր դեռ դիմանում են և պարապում: Երբ գալիս են մեզ մոտ, անկախ իրենց տվյալներից, ուզում են դառնալ Ենգիբարյան: Այնպես որ, ավելի շատ պահանջված է կլոունադան», - ասաց Սոս Պետրոսյանը:

1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած այդ շենքի փոխարեն 1939 թ. նույն տեղումկառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով,իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։  Հետևաբար, մոտակա տարիներին ավարտին հասցված շենքը կդառնա մայրաքաղաքի կրկեսի շենքի թվով հինգերորդտարբերակը:  

Պատրաստեց Անահիտ Մինասյանը

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»