ԵԽԽՎ-ում հակահայ օրինագծերին կողմ քվեարկելը կլինի ոչ ճիշտ դիրքորոշում բարեկամ Հայաստանի նկատմամբ
ՔաղաքականՖրանսիայի կառավարությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել է ԵԽԽՎ-ում հակահայկական երկու օրինագծերի հետ կապված իր դիրքորոշումը` նշելով, որ դրանց կողմ քվեարկելու որոշումը կլինի որդեգրած ոչ ճիշտ դիրքորոշում` բարեկամ Հայաստանի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը: «ԵԽԽՎ-ում ներգրավված են մի շարք երկրներ: Ֆրանսիան չի կարող ներգրավվել նրանց գործերին: Մեր երկիրը ներկայացված է այդ կառույցում և մենք ֆրանսիացի պատգամավորներին ասել ենք, որ այդ օրինագծերի ընդունումը կլինի ոչ ճիշտ դիրքորոշում բարեկամ Հայաստանի նկատմամբ »,- ասաց տիկին ժիրարդենը` խորհուրդ տալով սպասել ԵԽԽՎ-ում քննարկումների ավարտին:
«Խոսքս ցանկանում եմ ավարտել այսպես. կեցցե՜ հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասաց պետքարտուղարը: