Սուարես. Նեյմարը շարունակում է սովորել Մեսսիից
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ Նեյմարը կարող է դառնալ կատալոնական թիմի առաջատարը:
-Նեյմարը շարունակում է սովորել Մեսսիից, քանի որ Լեոյից սովորելու շատ բան կա: Ինչ-որ պահի Նեյմարը կարող է դառնալ առաջատար, բայց այժմ Մեսսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս մեր եռյակից ոչ մեկ իրեն մյուսից ավելի վեր չի դասում, և դա շատ կարևոր է: Մենք շատ միասնական ենք: Երկրպագուները տեսնում են, որ մենք վայելում ենք խաղը, խփած յուրաքանչյուր գնդակը, որը թիմին օգնում է հասնել անհրաժեշտ արդյունքի,-ասել է Սուարեսը «Barça TV»-ին տված հարցազրույցում: