Մեսսի. Մենք այնքան ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան, որքան նախորդ տարի
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ կատալանոկան թիմը, ինչպես նախորդ տարի, առաջնային նպատակներից է համարում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը:
«Մենք այնքան ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան, որքան նախորդ տարի: «Բարսելոնան» նույնչափ մտադրված է խաղում յուրաքանչյուր տիտղոսի պահպանման համար:
Չեմպիոնների լիգան 2-րդ անգամ հաղթելը շատ դժվար կլինի: Ամեն դեպքում, մենք մտադրված ենք դրան, քանի որ աներևակայելի թիմ ունենք»,- Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի խոսքերն է մեջբերել «BBC»-ն:
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցն «Արսենալն» է: