«Ռեալ Սոլտ Լեյքը» սկսել է նախապատրաստվել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին
ՍպորտԱՄՆ-ի «Ռեալ Սոլտ Լեյքն» ֆուտբոլի ակումն սկսել է նախապատրաստվել Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին, որտեղ մրցելու մեքսիկական «Տիգրես»-ի հետ:
Ամերիկյան ակումբը, որտեղ այսուհետ ելույթներ է ունենալու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին:
Մինչ այդ, նախապատրաստական փուլի շրջանակներում «Ռեալ Սոլտ Լեյքը» ստուգողական հանդիպումներ է անցկացնելու: Փետրվարի 11-ին «Ռեալ Սոլտ Լեյքը» մրցելու է «Պորտլենդի», փետրվարի 17-ին՝ «Նյու Ինգլանդի», իսկ փետրվարի 20-ին՝ «Կոլամբուսի» հետ:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն օրեր առաջ է Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվել «Ռեալ Սոլտ Լեյք», որը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ի 2010/11 մրցաշրջանի եզրափակչի մասնակից է: Հայ հարձակվողը 2007-2009թթ. այդ թիմի կազմում անցկացրած 53 հանդիպումներում խփել է 15 գնդակ և դարձել MLS-ի (Major League Soccer) չեմպիոն։
Լուսանկարն՝ asbarez.com-ի