Պաշտոնական. Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր կնքեց Արարատի հետ
ՍպորտՖեյսբուք սոցիալական ցանցում «Արարատի» պաշտոնական էջը հաղորդում է, որ 23-ամյա պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Խաչատուրովը վերջին օրերին փորձաշրջան էր անցնում երեւանյան ակումբում եւ մասնակցել է «Շիրակի» հետ ստուգողական հանդիպումներին:
Նշենք, որ Խաչատուրովը Հայաստանի հավաքականի կազմում երկու խաղի(Ալբանիա – Հայաստան՝ 2:0 եւ Լյուքսեմբուրգ – Հայաստան՝ 1:1) է մասնակցել:
Մինչ այժմ նա հանդես է եկել մոլդովական «Շերիֆում»(2009-2013 թթ,) եւ «Տիրասպոլում»(2013-2015): Անցած տարի նա հանդես է եկել Ղազախստանի առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող «Կիզիլ Ժարի» կազմում: