Նեգրեդոն ավելացված ժամանակում փրկեց «Վալենսիային»
ՍպորտԻսպանական Պրիմերայի 21-րդ տուրում «Վալենսիան» 1:1 հաշվով ավարտեց «Դեպորտիվոյի» դեմ արտագնա խաղը: Հյուրերին ավելացված ժամանակում պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն:
«Վալենսիան» Պրիմերայում դեռ չի հաղթել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Գարի Նեւիլի գլխավորությամբ եւ 25 միավորով 11-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Դեպորտիվո» - «Վալենսիա»՝1:1
Լուկաս, 27 – Ալվարո Նեգրեդո, 90+3