Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Լրագրողի կողմից խնդիրը մի փոքր չափազանցրած ներկայացնելը իրավաչափ է. Լ. Բաղդասարյան

Նախորդ տարիների համեմատ վերջին շրջանում գնալով շատացել են ԶԼՄ-ների և լրագրողների դեմ հարուցված դատական հայցերը: Դատարան դիմողների «աշխարհագրությունը» թեև բավականին տարբեր է, բայց բոլորի ցանկությունը մեկն է՝ սխալ տեղեկություն տրամադրելու համար ներողություն խնդրել և իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար տույժ վճարել:

Ի դեպ, տուժի չափը սիմվոլիկ համարվող 1 դրամից կարող է հասնել մինչև միլիոնավոր դրամների, որը ցանկացած լրատվամիջոցի համար բավական մեծ գումար է: Ու եթե որոշ դեպքերում անզեն աչքով անգամ հստակ երևում է, որ տվյալ հոդվածի հեղինակը բոլոր առումներով անցել է չափի սահմանները, ապա շատ դեպքերում առանց որևէ կոնկրետ վիրավորանք հասցնելու, ընդամենը ձեռքի տակ եղած փաստերը հրապարակելու համար է 4-րդ իշխանության ներկայացուցիչը հայտնվում դատարանի դահլիճում: Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք, բայց կա արդյոք մի կետ, որից այն կողմ սկսվում է այսպես ասած «չի կարելի»-ի սահմանը:

Լևոն Բաղդասարյանը, ով տարիներ շարունակ դատարաններում և արտադատարանական միջոցներով ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքները դատական ատյաններում պաշտպանելու համար օրերս ճանաչվեց «Տարվա լավագույն փաստաբան», Orer.am-ի՝ ո՞րն այն սահմանը, որից այն կողմ լրագրողն իր հոդվածով խախտում է քաղաքացու, պաշտոնյայի կամ քաղաքական գործչի իրավունքը հարցին ի պատասխան ասաց, որ երբ կշեռքի նժարի մի կողմում դրված է ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ մյուս նժարին՝ անձի արժանապատվությունը, ապա երկուսն էլ կարևոր արժեքներ են.

«Լրագրողը, երբ հոդված է գրում, սպիտակ ձեռնոցներ չի հագնում և, այո´, լրագրողը որպեսզի կարողանա ցույց տալ, թե ինչ բացեր կան հասարակությունում, պետք է կարողանա նաև ցնցել: Այդ ցնցման մեջ կարող են լինել նաև վիրավորական տարրեր»,- ասում է Լ. Բաղդասարյանը:

Նա, մեջբերելով Եվրոպական դատարանում քննված իտալացի լրագրողի գործը, նշեց, որ լրագրողն իր հոդվածում պատգամավորին ասել էր «հիմար», բայց նա դա ասել էր քաղաքական գործչին ցնցելու և նրա գործունեության բացերը ցույց տալու համար: Ու եթե ազատության և դեմոկրատիայի անվան տակ լրագրողը տեսնում է, որ իր երկրում որոշակի գործառույթներ են իրականացվում, որոնք կարող են իր երկրին վնաս հասցնել, ապա կարող է ցնցող հոդված գրել ու նաև վիրավորական որակումներ օգտագործել:

«Այդ դեպքում դատարանը պետք է տեսնի, թե արժանապատվության հետ կապված վիրավորանքն ինչ աղերս ունի և ինչ էր այն հետապնդում: Եվ ամենակարևորը, որ երբ անձի անունը հայտնի է դառնում հասարակության մեջ, ապա անձը պետք է պատրաստ լինի նաև քննադատվել: Իսկ լրագրողի խնդիրն է, ինչու չէ նաև մի փոքր չափազանցրած ներկայացնել խնդիրը, որը, իմ կարծիքով, իրավաչափ է: Բայց, իհարկե, ամեն ինչ պետք է լինի ոչ անձնավորված, չափի մեջ, իսկ վիրավորական մակդիրները պետք է վերաբերեն անձի գործունեությանը»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ լրագրողները բավականին մեծ ու դժվարին աշխատանք են կատարում՝ ի հզորացում հասարակության և հայրենիքի, որը թեև շատ անշնորհակալ գործ է համարվում, բայցև օգնում է, որ շատ հարցեր իրենց պատասխանները ստանան: Իսկ ինքը՝ որպես իրավապաշտպան, պատրաստ է օգտակար լինել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ անկախ նրանից, թե տվյալ լրատվամիջոցն իշխանակա՞ն ուղղվածություն ունի, թե՞ ընդդիմադիր:

Արմինե Գրիգորյան

Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում