Մարսելո. Ճիշտ չէ խոսել Բեյլի բացակության մասին
Սպորտ«Ռեալի» պաշտպան Մարսելոն չի կարծում, որ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղի արդյունքը (1:1) պայմանավորված է Գարեթ Բեյլի բացակայությամբ:
«Բեյլը մեծագույն ֆուտբոլիստ է, բայց ճիշտ չէ խոսել նրա բացակայության մասին, երբ մենք նման կազմ ունենք: Ֆիզիկապես լավ վիճակում ենք, և մարզչի կողմից ստացած հստակ ծրագիր ունենք, որին էլ հետևելու ենք»,-Մարսելոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ձկնամկանի վնասվածք է ստացել նախորդ տուրի՝ «Սպորտինգ» հետ խաղում (5:1) և բաց է թողնելու 3 շաբաթ: