Վենգեր. Պատահականություն չէ, որ «Լեսթերն» ԱՊԼ-ի առաջատարն է
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղի (0:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է՝ պետք չէ զարմանալ, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լեսթերը»:
-Մենք պետք է գոնե ոչ-ոքի խաղայինք: Դրա համար հնարավորություններ ունեինք, բայց երբեմն անգամ պարտություններից հետո ֆուտբոլիստներիդ ասում ես՝ «Լավ աշխատանք էր, տղաներ»: Մերտեսակերի հեռացումից հետո Ժիրուին փոխարինեցի, քանի որ հակագրոհների համար մեզ արագություն էր հարկավոր:
Պատահականություն չէ, որ «Լեսթերն» ԱՊԼ-ի առաջատարն է, բայց առջևում շատ խաղեր կան: Իհարկե, տխրել ենք այս արդյունքից, բայց պետք է դրական հետևություններ անենք,-Վենգերի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
ԱՊԼ 23-րդ տուրից հետո «Լեսթերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 47 միավոր: «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ունեն 44-ական միավոր: