Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


ԵԽԽՎ-ն պատժեց ինքն իրեն

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրերով: Մինչեւ քվեարկության պահը շատ բարդ է կանխատեսելը՝ արդյոք դրանք կընդունվե՞ն, թե՞ ոչ:

Թեեւ վերջին մեկ-երկու ամիսներին հայկական կողմը՝ խորհրդարանական եւ այլ խողովակներով, բավական աշխատանք է կատարել այդ զեկույցների ընդունումը կանխելու ուղղությամբ, այդուհանդերձ որեւէ երաշխիք չկա, որ դրանք չեն ընդունվի: Միակ երաշխիքը, եթե կարելի է այդպես անվանել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն-կոչն է ԵԽ ԽՎ-ին՝ նման զեկույցներով չխոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առայժմ միակ ընդունելին ձեւաչափին՝ Մինսկի խմբին: Եվ եթե հակահայկական զեկույցները չընդունվեն, ապա առաջին հերթին՝ դա տեղի կունենա ԵԱՀԿ-ի այս հայտարարության շնորհիվ: Թեեւ դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է թերագնահատել հայ պատգամավորներից շատերի՝ ԵԽ ԽՎ-ի իրենց գործընկերների ապաշնորհության արդյունքում ստեղծված անթույլատրելի վիճակը շտկելուն ուղղված աշխատանքը:

Իսկ եթե այդ փաստաթղթերն ընդունվեն, ապա դա, ի թիվս այլ բացասական հետեւանքների, զգալիորեն կվնասի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությանը, ինչին տարիներ շարունակ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սակայն կոնկրետ այս երկու փաստաթղթերի ընդունման ճակատագրից բացի, Հայաստանին պետք է հուզի նաեւ այն, թե ինչու, ինչ պատճառներով է հնարավոր դարձել նման բանաձեւերի ծնունդն ընդհանրապես: Ամեն ինչ միայն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ու եվրոպացիների ծախվածության վրա բարդելն արդեն քաղաքական անմեղսունակության աստիճանի հասնող անզորություն է:

Պետք է ազնվություն ունենալ ու խոստովանել, որ նման զեկույցները հնարավոր են դարձել նաեւ Հայաստանի կողմից տարիներ շարունակ վարվող անսկզբունքային արտաքին քաղաքականության, ամեն ինչ ռուսական շահերին ստորադասելու ու Եվրոպային ռուսական պրիզմայով նայելու, ու անշուշտ, ԵԽ ԽՎ նստաշրջանները զբոսաշրջային արկածների վերածած հայկական պատվիրակության անդամների կամ դրանց մի մասի աշխատանքի, իսկ ավելի հաճախ՝ անգործության պատճառով: Այս հարցերի մասին չմտածելն ու դրանցից համապատասխան հետեւություններ չանելը հանգեցնելու է նորանոր նմանատիպ փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնց դեմ Հայաստանը, լավագույն դեպքում, պայքարելու է Post–skriptum:

Ինչ վերաբերում է այսօրվա փաստաթղթերին, ապա դրանց չընդունվելու դեպքում հայկական պատվիրակության կողմից հաղթական «դափնիները» սեփական աշխատանքին վերագրելը, իսկ ընդունվելու դեպքում՝ եվրոպացիների ծախվածության մասին բարբաջանքը կրկնելը, վկայելու է, որ իրականում ոչ մի հետեւություն էլ չի արվել: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ին, ապա այդ կառույցի ղեկավարությունը, ըստ ամենայնի, զգացել է հակահայկական այս զեկույցների ընդունման հարցում սեփական մեղավորությունը եւ պատժել է ինքն իրեն՝ Հերմինե Նաղդալյանը երեկ ընտրվել է ԵԽ ԽՎ փոխնախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում