Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կմրցեն Ջոկովիչն ու Ֆեդերերը
ՍպորտՄելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
1/4-րդ եզրափակչում Ջոկովիչը 3 սեթում պարտության մատնեց ճապոնաց ի Կեյ Նիսիկորիին՝ 6:3, 6:2, 6:4 հաշվով: Շվեյցարացի թենիսիստը 2 ժամ 20 րոպե տեւողությամբ խաղում հաղթեց վարկանիշային 6 –րդ հորիզոնականում գտնվող Տոմաշ Բերդիխին` 7:6, 6:2, 6:4:
Կանանց մրցապայքարում կիսաեզրափակչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ 4-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան: Քառորդ եզրափակիչում Ուիլյամսը 6:4, 6:1 հաշվով հաղթեց ռուս Մարիա Շարապովային, իսկ լեհ Ռադվանսկան` 6:1, 6:3 հաշվով` Կարլա Սուարես-Նավարոյին: