Պաշտոնական. Ադեբայորը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»
Սպորտ«Քրիսթալ Փելասը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Էմանուել Ադեբայորի տեղափոխության մասին:
31-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր է կնքել: «Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ադեբայորը հանդես է գալու «25» համարի մարզահագուստով: Էմանուել Ադեբայորը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մոնակոյում», «Արսենալում», «Ռեալում»: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Տոտենհեմը», որի հետ պայմանագիրը խզել է սեպտեմբերին:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրից հետո «Քրիսթալ Փելասն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: