Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


5 կարևոր բան, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ` երեխա ունենալուց առաջ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

1. ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ: Հաճախ թվում է՝ ամեն պահի անխնդիր կարելի է երեխա ունենալ: Իրականում պատրաստվել է պետք: Ձեզ անհրաժեշտ են հոգեկան, ֆիզիոլոգիական ու ֆինանսական հարմարավետ պայմաններ: Շատ բարդ է հղիություն անցկացնել ընտանեկան վատ մթնոլորտում. վեճեր, կռիվներ, տագնապներ՝ եթե այս ամենը մի կերպ տանելի են հիմա, ապա հղիության ժամանակ դրանք բառացիորեն արյուն են խմելու: Առողջ օրգանիզմ է պետք. ցանկալի է բժշկական նվազագույն ստուգումներ անցնել, նախապես դադարեցնել ծխելն ու ալկոհոլ օգտագործելը: Ֆինանսները պետք է հերիքեն բալանսավորված առողջ սննդի՝ մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնային քաղցրիկներ, թարմ մրգեր ու բանջարեղեն:

2.ԴԻՄԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ: Առաջին ամիսներն, առանց չափազանցնելու, դժոխք են այն մարդկանց համար, ովքեր հարմարավետ կյանքի են սովոր: Գիշեր-ցերեկ հասկացությունը վերանում է. գիշերը զարթնում եք 1-2 ժամը մեկ, իսկ ցերեկը երազում գիշերվա մասին: Հնարավոր չէ հասկանալ, թե որն է որից ավելի ծանր: Ծանոթանում եք ԿԿ-ի՝ աշխարհի ամենացավագին երևույթներից մեկի հետ: Չեք հասցնում սնվել, լոգանք ընդունել ու զուգարան գնալ: Անօգուտ է բացատրել, թե որքան բարդ են այս ամիսները, դա պետք է զգալ սեփական մաշկի վրա: Եթե դիմանաք այս ամենին, ապա կդիմանաք ամեն ինչի: Կարևորը՝ չընկնել հետծննդաբերական դեպրեսիայի թակարդը:

3.ՄԵԾ ԾԱԽՍԵՐ: Եթե նույնիսկ նախորդ երեխայից մնացած հիմնական իրերով (հագուստ, խնամքի պարագաներ, խաղալիքներ) ապահովված եք, ու ձեզ թվում է՝ պլանավորել եք բոլոր ծախսերը, ապա պետք է հիասթափեցնեմ: Ձեր ֆինանսական պլանները գրեթե երբեք չեն համընկնելու իրականության հետ: Տակդիրներ, թաց անձեռոցիկ, կերակրման ներդիրներ, մանկական յուղեր, քսուքներ, շամպուններ, «հանկարծահաս» դեղորայք, պատրաստի շիլաներ, եթե ԿԿ(կրծքով կերակրող) չեք, ապա՝ բավականին թանկարժեք ԿԽ(կաթնախառնուրդ): Այնուհետև գալիս է մանկապարտեզի ու դպրոցի հերթը, հատկապես եթե չեք վստահում պետական հաստատություններին ու մասնավորի եք դիմում: Երեխան մշտական, երբեք չդադարող, ոչ մի արդարացում չհանդուրժող ծախս է. սա չի կարելի մոռանալ:

4.ԵՐԵԽԱ VS ԿԱՐԻԵՐԱ: Չհավատաք հեքիաթներին, որ իբր կարելի է ակտիվ աշխատող մնալ, կարիերայով զբաղվել ու միաժամանակ երեխա մեծացնել մինչև մանկապարտեզ ուղարկելը: Կամ երեխան է լինելու կարիերայի հաշվին, կամ կարիերան երեխայի: Հավասարապես հասցնել ու փայլել այս երկու բնագավառներում անհնար է: Աշխատանքից չկտրվել հնարավոր է միայն տանից աշխատելու դեպքում: Դա էլ լինելու է ձեր հանգստի հաշվին. աշխատելու եք այն ժամերին, երբ երեխան քնած է: Մինչդեռ կարելի էր շունչ քաշել այդ ժամանակ: Բայց նախապատվությունը ձերն է:

5.ԴՈՒՔ ՁԵՐԸ ՉԵՔ: Դուք էլ երբեք չեք լինի առաջվանը: Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ՝ ռացիոնից, առօրյայից մինչև հետաքրքրություններ ու ժամանց, փոխվելու և հարմարեցվելու է երեխային՝ այդ մի քանի կգ-ոց հրաշքին: Փոխվելու են ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Դրանք կամ վատանալու են՝ չդիմանալով ամենօրյա սթրեսին (իզուր չէ, որ բաժանությունների մեծ մասը երեխա ունենալուց հետո է գրանցվում «զուգընկերս անճանաչելիորեն փոխվեց» պատճառաբանությամբ), կամ էլ ավելի են ամրապնդվելու՝ հանուն երեխային լավագույնս մեծացնելու: Դուք այլ վարք եք ցուցաբերելու դրսում՝ վերցնելով «ծնող» սոցիալական դերը. ամեն քայլին հաշվի եք առնելու երեխայի զգացումներն ու շահերը: Իսկ ձեր անձը, ձեր ցանկություններն ու ժամանակն այլևս ՄԻԱՅՆ ձեզ չեն պատկանելու:

Այս ամենն այն նվազագույնն է, որ արժի հաշվի առնել երեխա ունենալուց առաջ, իսկ հաջորդ գրառմամբ կանդրադառնամ երեխա ունենալու 5 բերկրանքներին:

 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»