«Ալաշկերտ-2»-ը ոչ ոքի է խաղացել «Փյունի» հետ
Սպորտ«Ալաշկերտ-2»-ը հունվարի 27-ին ստուգողական խաղ է անցկացրել «Փյունի» հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, խաղն ավարտվել է մարտական ոչ-ոքի՝ 1:1 արդյունքով: Երկու գոլերն էլ երկրորդ խաղակեսում են արձանագրվել: Հաշիվը բացել է «Ալաշկերտ-2»-ում փորձաշրջան անցնող Յակով Սարկիսյանը, ով Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է:
Փյունիկցիները հաշիվը հավասարեցրել են խաղի վերջին վայրկյաններին:
Նորանշանակ մարզիչ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ խաղն անց է կացվել Ֆուտբոլի ակադեմիայի Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստական մարզումների շրջանակում:
Հունվարի 30-ին պլանավորվում է եւս մեկ ստուգողական հանդիպում «Ալաշկերտ-2»-ի մասնակցությամբ, որը հնարավորության կտա Արմեն Սանամյանին կրկին գործի մեջ տեսնելու թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին: Այս անգամ ալաշկերտցիների մրցակիցը կլինի «Փյունիկ-2»-ը:
Նշենք նաեւ, որ «Ալաշկերտ»-ի գլխավոր թիմը ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի Ֆուտբոլի ակադեմիայում կավարտի հունվարի 29-ին: Այդ օրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի խաղ է նախատեսել: