Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»


Ամուր հարաբերությունների գաղտնիքներ

Lifestyle

Shabat.am-ը գրում է.

Յուրաքանչյուր զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<Ես>>-ի ու հարաբերությունների վրա: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ: Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչներից մեկը սերն է:

Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են: Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը (այն տեղի է ունենում ենթագիտակցաբար): Մարդ սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի: Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին:

Մարդ չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք: Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները: Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել: Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել, այլ հարկավոր է ազատություն տալ: Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն իրականում դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին: Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով հեռանալ, ու կնոջը նորից
հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը: Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով: Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես ասել. «Ահա և վերջ, նա իմն է»: Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի: Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում:

Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Դա հասկանալու համար անհրաժեշտ է այդ ամենը սեփական անձի վրա փորձել: Փորձեք միմյանցից անկախ լինել: Մի՛ վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ Ձեր կողքին կա մեկը, ով թանկ է Ձեզ և որը նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական և տնտեսական անկախությունը կարող է հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք Ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը: Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան:

Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք Ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին: Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը Ձեր թշնամին չէ, նա Ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ Դուք ցանկանում եք պահել նրան Ձեր կողքին:Ուստի միակ գործիքը, որը Դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե Ձեզ միանգամից չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ ամուր դարձնելու համար:

Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան