Վոլֆսբուրգը հերթական հարձակվողի տրանսֆերի շուրջ մերժում է ստացել
Սպորտ«Բազելը» հրաժարվել է «Վոլֆսբուրգին» վաճառել հարձակվող Բրել Էմբոլոյի տրանսֆերը:
«Մենք դիտարկեցինք բոլոր պայմանները և առանց հարցի տնտեսական հարցը քննարկելու, որոշեցինք մերժել «Վոֆսբուրգին»:
Իհարկե, նրան հետաքրքիր էր «Վոլֆսբուրգի» տարբերակը, բայց նա պրոֆեսիոնալ կերպով ընդունեց այդ որոշումը»,- շվեյցարական ակումբի նախագահ Բերնարդ Հոյսլերի խոսքերն է մեջբերել Sport Bild-ը:
Նշվում է, որ «գայլերն» Էմբոլոյի համար 27 միլիոն եվրո են առաջարկել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» մերժել է Մանոլո Գաբյադինիի վերաբերյալ «Վոլֆսբուրգի» 25-միլիոնանոց առաջարկը: