Տիգրան Կարապետյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն. ընդդիմադիր ուժերից որի՞ հետ է նա համագործակցելու
ՔաղաքականԱզատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերի, մինչ օրս նրանց կատարած քայլերի վերաբերյալ Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ժամանակին խիստ ընդդիմադիր, այժմ «քաղաքական հանգստի» մեջ գտնվող «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանից:
«Ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր դրդապատճառ են ման գալիս, միշտ ասել եմ՝ պետք է պայքարել այն անարդարության դեմ, որն առկա է»,- ասում է նա:
Մեր այն դիտարկմանը, թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եւս, ըստ իրենց խոսքի, պայքարում է հանուն արդարության, արդյո՞ք այս պարագայում «Ժողովրդական» կուսակցությունը կմիանա նրանց, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, թե եթե նրանք անարդարության դեմ են պայքարում, ապա դա գովելի է:
«Եթե այդպես լինի, մենք կմիանանք նրանց: Ես կհանդիպեմ կազմակերպիչների հետ ու կզրուցենք, մեր ծրագիրը պետք է ընդհանուր լինի, որը ուղղված կլինի անարդարության ու այսօրվա իշխանության դեմ»,- ասաց Տ. Կարապետյանը:
Սոսե Չանդոյան