Խուանֆրան. Պետք է հաղթենք «Բարսելոնային»
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Սելտային» 2:3 հաշվով պարտվելուց հետո հույս է հայտնել, որ իր թիմին կհաջողվի առաջիկա խաղում հաղթել «Բարսելոնային»:
«Մենք հավատում էինք, որ կարող ենք գավաթի խաղարկությունում առավելագույն արդյունքի հասնել, բայց չստացվեց: «Ատլետիկոյին» հիանալի արդյունավետությամբ թիմ էր դիմակայում, իսկ մեր բախտը չէր բերում մրցակցի դարպասի մոտ: Այս վերքը բուժելու համար պետք է հաղթենք «Բարսելոնային»»,-Խուանֆրանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
«Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է հունվարի 30-ին, Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում: Այս խաղի առաջ թիմերն ունեն 48-ական միավոր, սակայն կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել: