Կակա. Մեսսին հանճար է, իսկ Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի խորհրդանիշն է
Սպորտ«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական «FIFA TV»-ին տված հարցազրույցում չի ցանկացել համեմատել «Բարսելոնայի» ու «Ռեալի» առաջատարներին՝ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
-Մեսսի՞, թե՞ Ռոնալդու... Նրանք տարբեր են: Մեսսին հանճար է, իսկ Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի խորհրդանիշն է: Կրիշտիանուն ամեն ինչ ունի՝ արագություն, հիանալի հարվածներ երկու ոտքերով և կարող է լավ իրացնել տուգանայինները,-ասել է Կական: