Գեղասահքի առաջնությունում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում է
ՍպորտՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում է:ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգը հավաքել է 50,17 միավոր: Առաջին տեղում Իտալիան ներկայացնող Աննա Կապելինի-Լուկա Լանոտե զույգն է: Այն հավաքել է 72,31 միավոր:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ Բոստոն քաղաքում: