Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցում են Սոֆիայի Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել Բուլղարիա՝ մասնակցելու հունվարի 29-ին Սոֆիայում մեկնարկող Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, հավաքականը ղեկավարում է գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Տարվա առաջին կարեւոր մրցաշարին ներկայանալու են Ռոման Ամոյանը, Գեւորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):