Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Երազն իրականում ավելին է պատմում ձեր մասին

Lifestyle
BlogNews.am-ը գրում է.
 
Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, հանգել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Նման եզրակացությունն արվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում: Գիտնականների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ հարցվածների մեծ մասը կա՛մ երազներ չի տեսնում, կա՛մ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ են կարողացել վստահորեն նշել, որ իրենք մշտապես տեսնում են երազներ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ են գրանցել: Եվ, ըստ գիտնականների, որքան զարգացած է մարդը, այնքան վառ ու գունավոր երազներ է տեսնում:
 

Սակայն կարելի է ասել, որ այս բացահայտումներում որևէ արտասովոր բան չկա, քանի որ երազները համարվում են տեղեկատվության կանոնակարգում: Մասնագետները տեղեկացնում են, որ երազում ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը և գտնում շատ հարցերի պատասխանները: Ուղեղը լուծումներ է տալիս երազում ծագող հարցերին, ելք գտնում ամենադժվար իրադրություններից, և այդ ժամանակ աշխատում են ուղեղի բոլոր բաժինները: Ըստ գիտնականների՝ եթե մարդը մտավոր բարձր զարգացում չունի, չի ձգտում լուծում տալ որևէ խնդրի, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա համապատասխանաբար նա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ քնած ժամանակ նրա ուղեղը նույնպես քնած է:

Իսկ թե ինչ է երազը, և ինչպես է մարդն այն տեսնում, մասնագիտորեն կբացատրի հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Առհասարակ մարդու հոգեկան վիճակն արտահայտվում է երկու տիրույթում՝ քնած և արթուն: Քնած վիճակը համարվում է մեր հոգեկան կյանքի շարունակությունը, որի ֆունկցիոնալ ակտիվությունը երազային դրսևորում ունի: Այսպիսով, երազը համարվում է մեր հոգեկան կյանքի արգասիքներից մեկը, որին հանդիպում ենք միայն քնած ժամանակ:

Ինչպես վկայում են բազմաթիվ հետազոտություններ, երազն անմիջականորեն կապ ունի մարդու հոգեկան աշխարհի հետ: Ավելին, ապացուցվել է, որ երազի և մարդու ամենախորքային հոգեկան աշխարհի՝ անգիտակցականի հետ ուղիդ կապ գոյություն ունի: Անգիտակցականը մեր հոգեկան աշխարհի այն խորքային հատվածն է, որի մասին մենք որևէ պատկերացում չունենք, չենք գիտակցում, գիտակցության հետ կապ չունի: Երազն իր բնույթով մեծ հրաշք է, այն տեղեկություն է տալիս հոգական կյանքի՝ մեզ համար շատ գաղտնի, գիտակցության համար անհասանելի շերտերի բովանդակության մասին: Իսկ երևույթը դրսևորվում է խորհուրդների միջոցով:


Մեզ այցելող երազային պատկերներն ու սյուժեները նման են բեմադրությունների, որոնք մատուցվում են տարբեր սիմվոլների միջոցով: Թեպետ երազում տեսած պատկերներն ինչ-որ չափով կապ ունեն իրական պատկերների հետ, դրանց խորքային բովանդակությունը խորհրդանշական է մեզ համար, քանի որ երբեմն երազների պատկերներն ու բովանդակությունն անհասկանալի են: Եթե կարողանանք գտնել երազային պատկերների խորհրդանիշների ճշգրիտ վերծանման բանալին, շատ արժեքավոր տեղեկություններ կստանանք մեր անգիտակցական հատվածի բովանդակության մասին: Արժեքավոր, քանի որ երազը շատ դեպքերում արտահայտում է արթուն կյանքում մեր դրսևորած վարքագիծը, պահվածքն ու հոգեկան տարբեր ապրումները:

Հոգեբանության մեջ երազի մասին մի հետաքրքիր դիտարկում կա, այն համարվում է մարդու քնի պահապանը: Շատ հաճախ գիշերային քնի ժամանակ մարդը, տպավորված լինելով իր տեսած երազով, ցանկանում է առավոտյան արթնանալուն պես այն պատմել ուրիշներին, սակայն առավոտյան երազից ոչ մի հիշողություն չի մնում: Երազների մոռացության իմաստն այն է, որ մեր գիտակցականում պահվում են մեր հոգեկան աշխարհի այնպիսի բովանդակություն, մտքեր ու ցանկություններ, որոնք հաճախ անընդունելի են արթուն մարդու արժեքային նորմերի համակարգում: Եվ մեր հոգեկան աշխարհը կարծես երազի միջոցով ինքնապաշտպանվում է:


Մարդկանց ավելի շատ հետաքրքրում են ոչ թե երազի բուն բովանդակությունն ու այն տեսնելու մեխանիզմները, այլ, թե որքանով է այն նախազգուշական ակնարկ իրական կյանքում տեղի ունեցող երևույթների մասին:

Երազը շատ նվաճումներ ունի հոգեբանության մեջ: Հենց այն, որ երազն օգնում է հասկանալու ինքներս մեզ, հոգեկան աշխարհի զգացմունքները, արդեն առանձնահատուկ երևույթ է: Հոգեթերապիայում մասնագետները հիմնականում հիմնվում են մարդու երազների տված տվյալների վրա: Հոգեթերապիային երազները շատ են օգնում, և երբեմն դրանք իրենց բովանդակությամբ կարողաԱում են օգտակար ծառայություն մատուցել շատ խնդիրներ լուծելու համար: Հաճախ մարդը երազում տեսնում է այն, ինչ պիտի կատարվի և իրական կյանքից հեռու հորիզոնում է գտնվում: Եվ մարդկության մեջ երբեմն երազները երևույթները կանխատեսելու առաքելություն են ստանձնում: Սակայն այն, ինչ կարելի է բացատրել, չպետք է միստիկայի վերածել, երազների բովանդակության մեջ շատ ու շատ հարցեր գտնում են իրենց պատասխանները:
 
 

Չի կարելի ժխտել, որ երազների խնդիրը մինչև վերջ բացահայտված չէ:

Որոշ կանխատեսող երազներ ունեն իրենց գիտական բացատրությունները: Շատ երազներ կան, որոնք որևէ օրինաչափության սահմաններում չեն կարող տեղավորվել, մարդը չի կարողանում տեսածը բացատրել ու հասկանալ: Պարզվում է՝ ժամանակակից գիտության զարգացման մակարդակն այնպիսին է, որ հնարավորություն չունի բացատրելու մարդու իրական կյանքում ոչ օրինաչափ երազների բովանդակությունը: Գլխուղեղը բարդ համակարգ է, և կարելի է ասել, որ մեր հոգեկան կյանքը գլխուղեղի ֆունկցիայի արդյունք է, իսկ գլխուղեղի բոլոր ֆունկցիաները դեռ լիարժեք բացա-հայտված չեն:

Առհասարակ երազները լինում են գունավոր, ինչպես նաև սև ու սպիտակ: Մարդը կարող է երկու գույնի երազ տեսնել: Սակայն կան մարդիկ, որոնց կյանքում գերակշռում են գունավոր երազները: Հոգեբանության մեջ տեսակետ կա, որ գեղագիտական հակում ունեցող մարդիկ հակված են գունագեղ երազներ տեսնելու: Հնարավոր է, որ հոգեկան աշխարհի ալեկոծված վիճակից մարդ նույնպես գունավոր երազ տեսնի: Առհասարակ գունային սիմվոլիկան նույնպես կարող է մտնել երազային սիմվոլիկայի մեջ: Չէ՞ որ գույները նույնպես սիմվոլներ են՝ մեր կյանքում:

Մարդ միշտ է երազներ տեսնում, անգամ ներարգանդային կյանքում երեխան երազներ է տեսնում: Նորածինն էլ պատկերներ է տեսնում: Եթե հետևենք նորածնին քնած ժամանակ, կնկատենք, որ նա տարբեր ապրումներ ու հույզեր արտահայտող դիմախաղ ունի, և աչքերը փակ վիճակում կոպերը շարժվում են: Իսկ մարդ, եթե ինչ-որ բան է տեսնում, աչքերը սահում են դրանց վրայով՝ այդ կերպ իրն ընկալելով իր ամբողջությամբ: Նույնը կատարվում է երազի մտապատկերային դիտումի ժամանակ:

Եթե ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչ է տեսնում կյանք ապրած մարդը, այս դեպքում հարց է առաջանում, թե երեխա՞ն ինչ է տեսնում: Մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն իր անձնական կյանքի տպավորությունների կրողն է, այլև ժառանգաբար կրում է նախորդ սերունդների տպավորությունները: Երբեմն մեզ այցելում են այնպիսի մտապատկերային երազներ, որոնք մեր անձնական կյանքի տպավորությունները չեն: Եթե երազ է տեսնում երեխան կամ ներարգանդային վիճակում գտնվող պտուղը, նշանակում է, որ նրանք տեսնում են այն մտապատկերները, որոնք ժառանգաբար են փոխանցվել:

Անկախ կրթության մակարդակից, բոլորն անխտիր երազ տեսնում են: Այլ խնդիր է, որ ինտելեկտը կարող է որոշ չափով իր դրոշմը թողնել երազների վրա: Սխալ կլինի ասել, որ երազը մարդու հոգեկան կյանքի և գիտելիքների պաշարի հետ կապ չունի: Երազում տեսնում ենք հիմնականում տեսողական մտապատկերներ, համեմատաբար նվազ չափով տեսնում ենք ձայնային մտապատկերներ՝ ինչ-որ ձայն լսելով: Երազները լինում են նաև հոտառական բնույթի, ինչ-որ բույր ենք զգում: Բայց երազները հիմնականում լինում են տեսողական մակարդակի:

Երազի տևողությունը շատ կարճ է, այն կարող է վայրկյաններ տևել, բայց մենք կարող ենք այն որպես մի ամբողջ ֆիլմ ներկայացնել: 

Սարդու հոգեկան աշխարհի ամենախորքային շերտի՝ անգիտակցական հատվածի և գիտակցական տիրույթի ժամանակի տևողությունը տարբեր է: Սենք անգիտակցական ոլորտում ենք տեսնում երազը, և հենց այդ ոլորտն է թելադրում երազի ժամանակի տևողությունը:

Հիմնականում մարդը երազ տեսնում է քնի պարադոքսալ փուլում: Բայց վերջերս գիտնականները պարզել են, որ քնի այդ փուլում, որը համարվում է ոչ երազային՝ օրթոդոքսալ, նույնպես մարդը երազ է տեսնում: Իսկ այս փուլի երազները շատ բարդ են, քանի որ մարդուն տալիս են շատ խորքային տեղեկություն, որը մարդու հոգեկան աշխարհում արգելքներ է դնում և թույլ չի տալիս, որ այն դուրս գա: Իսկ պարադոքսալ փուլի երազներն իրենց կառուցվածքով համեմատաբար թեթև են, դրանք հնարավոր է և՛ հիշել, և՛ մոռանալ:

Որպես կանոն՝ մեծ մասամբ քունն ուղեկցվում է երազներով: Եվ նույնիսկ հոգեկան առողջության ու հոգեկան ներդաշնակության համար երազ տեսնելը օգտակար է, քանի որ մարդը շատ դեպքերում ունենում է ճնշող ապրումներ, և միայն երազի միջոցով է այդ տեղեկատվությունը դուրս գալիս, այդ կերպ պահպանվում է մարդու հոգեկան ներդաշնակությունն ու հոգեկան խաղաղությունը:

Երազ տեսնելը շատ օգտակար է: Մարդու համար ծանր է մղձավանջային երազներ տեսնելը, որոնք երբեմն հոգեկան լուրջ խանգարումների տեղիք են տալիս, ինչը վկայում է այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհի խորքային շերտերում ներդաշնակություն չկա:
Հայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա