Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Հակառակորդի դիվերսիայի ժամանակ հերոսաբար զոհված Զորիկ Գևորգյանի մոր նամակը նրա ծննդյան օրը

BlogNews.am-ը գրում է.

Այսօր հակառակորդի դիվերսիայի ժամանակ հերոսաբար զոհված Զորիկ Գևորգյանի ծննդյան օրն է:

Ես երկար նայում եմ լուսանկարին եւ փորձում կռահել նրա պատմությունը: Զինվորականների լուսանկարներ շատ եմ տեսել, բայց այս մեկը… Կանաչ դաշտում խոշոր, գեղեցիկ տառերով փորագրված «ՄԱՄԱ» բառը շատ բան է պատմում սպայի եւ մոր մտերմության, սիրո մասին… Մնացյալը լրացնում է բարի ու անմիջական ժպիտը… Լուսանկարը խոսում է հայ սպայի վեհության, նրա մարդկային նկարագրի ու որդիական խոնարհության մասին… Այնուամենայնիվ, զանգահարում եմ մորը` տիկին Հերմինեին, թեև ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անհամբերությամբ էինք սպասում Զորիկիս ծնունդին. մեր առաջին երեխային կորցրել էինք, երբ ընդամենը երկու տարեկան էր: Զորիկի ծննդյան օրը մեր ընտանիքի ամենաերջանիկ օրն էր` ուրախ էինք, հրճվում էինք: Փոքրիկի համար անուն դեռ չէինք ընտրել… Պապիկը եկավ հիվանդանոց, ասաց, որ պիտի գնա ծննդականն ստանալու ու ինձ պատվիրեց, որ երեխայի անունը որոշեմ: Նա չգիտեր, որ ես արդեն որոշել էի. շարժման տարիներն էին, եւ ես էլ հիացած էի Արցախի ազատագրման ջատագով, առաջամարտիկ, մտավորական Զորի Բալայանով: Ուզում էի, որ իմ որդին նրա նման խելացի, ճանաչված, հայրենասեր ու քաջ մարդ մեծանա… Հայկական անվանագրքում Զորի անունը չգտա, ուստի ընտրեցի Զորիկը…

Ես շատ ուշադիր էի նրա նկատմամբ… Դողում էի նրա վրա` հանկարծ երեխայիս ոտքը քարին չառնի… Երբեք վրան չեմ բարկացել, բարձր ձայնով հետը չեմ խոսել… Ախր նա առիթ էլ չէր տալիս… Երբեք առավոտյան չեմ արթնացրել, ավելին` այնքան վաղ էր արթնանում, որ հասցնում էր դասի գնալուց առաջ մինչեւ Կամակատարի մատուռը վազել: Մայր ու որդի շատ մտերիմ էինք, ամեն ինչից զրուցում էինք, ամեն ինչի մասին պատմում էր ինձ, անկեղծանում, խորհուրդ էր հարցնում… Ուզում էի` պատմաբան դառնա, ախր շատ էր հետաքրքրվում մեր ժողովրդի անցյալով, պատմությունով… Բայց հանկարծ 8-րդ դասարանում Զորիկը որոշեց, որ զինվորական է դառնալու… Ես դեմ էի… Մեր տանը զինվորականներ էին ամուսինս, եղբայրս, եղբորս որդին: Ասացի` «Թող գոնե քեզ չսպասեմ…»: Թղթերը տարավ ռազմական ինստիտուտ, քննությունները հանձնեց ու զանգեց, թե՝ «Մա՛մ ջան, շնորհավորի՛ր, ընդունվել եմ… Մի՛ նեղացիր, սա իմ կյանքի ուղղությունն է…»:

Անհանգստանում էի՝ կհարմարվի՞ … Մի օր, որ զանգեց, հարցրի՝ «Հո շատ խիստ չե՞ն»: Կատակեց. «Մա՛մ ջան, հաստատ քեզանից պահանջկոտ չեն…»:

Անհանգստանում էի, երբ դիրքեր էր բարձրանում… Ասում էր. «Մի՛ մտածիր, ինձ բան չի պատահի` քո օրհնանքն ու աղոթքը ինձ կպահպանեն»: Մի օր էլ այդ լուսանկարը ուղարկեց (տե՛ս` առաջին էջ): Գրել էր. «Մա՛մ ջան, իմ մասին չմտածես, ես մենակ չեմ, տե՛ս` ամեն տեղ դու ինձ հետ ես»… Անընդհատ կրկնում էր. «Մա՛մ ջան, ես՝ ոչինչ, մենակ թե խոխեքիս (այդպես էր խոսում իր զինվորների մասին) բան չպատահի…»: Սիրով, ջերմությամբ, հիացմունքով էր խոսում իր զինվորների մասին: Այդ տղաներից մեկը` կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, Զորիկիցս մի քանի օր հետո հոսպիտալում մահացավ. նա մինչեւ վերջ իր հրամանատարի կողքին է եղել: Զորիկս շատ լավ էր ճանաչում իր զինվորներին:

…Ես շատ էի նրա վրա դողում, շատ էի սիրում, շատ էի կապված ու հիմա շատ եմ կարոտում: Ինձ մի բան է մխիթարում` նա հիմա մենակ իմը չէ, իր ժողովրդինն է, այն ժողովրդինը, որին շատ էր սիրում… Ես հպարտ եմ իմ հերոս զավակով…

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան