Նեյմար. Շատ բարդ կլինի հեռանալ «Բարսելոնայից»
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, սակայն չի բացառել՝ ապագայում կարող է հանդես գալ այլ թիմում:
«Միշտ էլ լինում ենք քննարկումներ: Դրանք առնչվում են «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգմանը և այլ հարցերին: Ես երջանիկ եմ «Բարսելոնայում», այստեղ ես գրեթե ամեն ինչ ունեմ: Շատ բարդ է հեռանալ «Բարսելոնայից», քանի որ այստեղ ես գտել եմ հիանալի քաղաք, հրաշալի ակումբ և խաղընկերների, ովքեր, կարծես, այլ մոլորակից լինեն:
Ինձ համար շատ բարդ կլինի հեռանալ «Բարսելոնայից», բայց պետք է հաշվի առնել ամեն ինչ: Նման որոշումներ կայացնելը հեշտ չէ, սակայն մենք պետք է հանգստություն պահպանենք, քանի որ դեռ երկար տարիներ խաղալու եմ «Բարսելոնայում»»,-Նեյմարի խոսքը մեջբերված է «Bein Sports»-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի տրանսֆերը գնելու ցանկություն ունի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես, ով պատրաստ է առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 30-35 մլն եվրո աշխատավարձով: