Բեռլինում կայացել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում
ՍպորտԳերմանիայում Հայաստանի դեսպանությունում հունվարի 28-ին կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Գերմանիայի պաշտպանության նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարներ, Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, Ռ ուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իրանի, Ավստրիայի, Չեխիայի և այլ երկրների ռազմական կցորդներ, պատգամավորներ, Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերան և քաղաքական-հասարակական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոյի ընթացքում ներկաներին ողջունել են Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: