Լուի վան Գալ. Ինձ արդեն 3 անգամ «հեռացրել» են աշխատանքից, բայց ես դեռ այստեղ եմ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի և բրիտանացի լրագրողների հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Դերբի Քաունթիի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հոլանդացին քննադատել է լրագրողներին:
«Եթե մենք պարտվենք, լրագրողներն ինձ կազատեն աշխատաքից: Այս անգամ գուցե այդպես էլ լինի: «Սաութհեմփթոնի» հետ խաղից (0:1) հետո մամուլի հրապարակումները պարզապես անտանելի են, անթույլատրելի: Լրագրողներն ինչ-որ պատմություններ են հորինում, իսկ մարդիկ հավատում են դրանց: Ինձ արդեն երեք անգամ «հեռացրել» են աշխատանքից, բայց ես դեռ այստեղ եմ»,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Դերբի Քաունթի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: