Հենրիխ Մխիթարյանը է «Ինգոլշտադտ»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում է
ՍպորտԲունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հունվարի 30-ին հյուրընկալելու է «Ինգոլշտադտ»-ին: Արմենպրեսի հաղորդմամբ, դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: «Բորուսիա»-ի կազմում խաղադաշտ դուրս կգա նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիան» հանդես է գալու հետեւյալ կազմով. Օբամեյանգ, Ռոյս, Մխիթարյան, Գյունդոգան, Կագավա, Վեյգլ, Պիշչեկ Հումելս, Սոկրատիս,Դյուրմ, Բյուրկի:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: