Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Հայուհի, ով իր քանոնի նվագով հմայել է շատերին (ֆոտո)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

«Տաղարանում» որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Հետագա գործունեությունս միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես՝ «Տաղարանի» հետ: Նրա հետ անցնելիք ճանապարհ ունեմ…»,- ասում է Մարիաննա Գեւորգյանը:

image
Բարակ շյուղ քանոնահարուհու բեմելույթը հիշվել էր դեռ «Տաղարանի» նախորդ համերգաշրջանից՝ քնարական մեղեդու զուլալ կատարում, բեմական գեղեցիկ, անթերի պահվածք, հանդիսականի անթաքույց համակրանք… Եվ ահա համույթի հերթական համերգն էր, և նրանում բացառապես հնչելու էր հայկական գործիքային երաժշտություն, դա լավագույն առիթն է ներկայացնելու Մարիաննա Գևորգյանին:
Մարիաննան հանրապետական (2009) և միջազգային (2010, 2011 թվականներ) մրցույթների առաջին մրցանակակիր է , արժանացել է ոսկե մեդալի և «Բեմական հմայք» կոչմանը, մինչ այս նվագել է մի շարք համույթների (Ռուբեն Նիկողոսյանի «Փարվանա» ժողգործիքների, «Սարգա» պարի խմբեր և այլն) կազմում, ունեցել մենահամերգներ, դասվում է մեզանում ամենաբարդ կատարողական տեխնիկային տիրապետող լավագույն քանոնահարների շարքում: Ավետ Գաբրիելյանի անվան, ապա՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայում, գերազանցության դիպլոմներով ավարտել նաև հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան և ասպիրանտուրան: Իր ավարտական քննության ժամանակ ներկայացրած համերգային ծրագիրը հագեցած էր կատարման տեխնիկայով ամենաբարդ ստեղծագործություններով: Պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը հենց այդտեղ էր երիտասարդ երաժիշտին ներկայացրել՝ որպես լավագույն տեխնիկա ունեցող քանոնահարի: Այնինչ, տարիներ առաջ Մարիաննան պետք է դառնար ջութակահար. նկատի առնելով յոթնամյա աղջնակի տվյալները՝ իրեն ջութակի դասարան էին ընդունել: Բայց տանը մանկուց տեսել էր քրոջ քանոնը, սիրել գործիքը, ու ահա դարձավ Հասմիկ Լեյլոյանի, իսկ հետագայում՝ Ալվարդ Միրզոյանի սանը: Երաժշտական դպրոցների սանուհին արդեն հանդես էր գալիս կոնսերվատորիայում անցկացվող համերգներին, փորձառու երաժիշտներով համալրված այլ համույթների կազմում:
«Հմուտ վարպետներից՝ լինեն դրանք քանոնահարներ, թե այլ մասնագիտացում ունեցող երաժիշտներ, շատ բան եմ սովորել, և շարունակաբար նրանցից քաղում եմ իմ արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը, ամենադրականը,- ասում է Մարիաննա Գևորգյանը:

«Երբ կատարում եմ որևէ ժամանակակից կոմպոզիտորի գործ, ձգտում եմ անպայման անձամբ նրանից ստանալ տվյալ ստեղծագործության մասին ողջ տեղեկատվությունը՝ ինչպե՛ս և ինչու՛ է արարվել, ի՛նչ է ուզում անձամբ ասել, ուզում եմ հասկանալ երկը՝ հեղինակի աչքերով, իր տրամաբանությամբ, մասնակից եմ դարձնում հեղինակին իմ փորձերին, լսում նրա կարծիքը, հաշվի առնում դիտողությունները: Չէ՞ որ հեղինակն ավելի լավ է պատկերացնում տվյալ ստեղծագործության կատարման յուրահատկությունները»,- նշում է նա:
Քանոնահարուհու ամենից նախընտրելի հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է: Իր նվագացանկը հարուստ է այլազգի հեղինակների գործերով՝ Պագանինիի «Վարիացիաներն» ու «Կապրիսը», Դյուրենի և Շոպենի վալսերը, Ալբինիսի «Լեգենդը»: Բայց իր համար առավել հոգեհարազատը հայրենի կոմպոզիտորների ստեղծագործություններն են, քանի որ, իր խոսքերով, «կարծես իր ներսից գրված լինեն, իրե՛նն են»:

Եթե վերը թվարկված՝ տեխնիկապես բարդ գործերը՝ հատուկ փոխադրված քանոնի համար, հնարավորություն են տալիս ցուցադրելու, թե այդ ստեղծագործությունները ո՛նց են հնչում քանոն գործիքով, բացահայտում և ցուցադրում են ժողովրդական գործիքի հնարավորությունները, ապա սեփական ազգի ակունքների ծնունդ մեծ և փոքր երաժշտական կտավները համահունչ են իր հոգու կառույցին, արձագանքն են իր ապրածին ու զգացածին: Ժամանակակից մի շարք հայ հեղինակներ հենց Մարիաննային են վստահել՝ հատուկ քանոն գործիքի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները: Լավագույնս համագործակցում է նաև այլ ազգի երաժիշտների հետ, ու ծրագրեր կան համերգներով հանդես գալու նաև արտերկրում: Բայց կան ստեղծագործություններ, որոնց անթերի, երկնային հնչողությունը գերում, հմայում է քանոնահարուհուն ամենից առավել, ու այդ մասին է նա պատմում մեր զրույցում. «Երաժշտական կատարելության օրինակներ են ինձ համար մեր միջնադարյան տաղերը և իհարկե Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները ,- ասում է Մարիաննան,- ինչքա՜ն զուլալ են, պարզ, ավելորդ տեխնիկա չեն պահանջում. «Սիրտ իմ սասանի», «Հավուն, հավուն», «Գարուն ա» «Կռունկ»,… Ընդամենը երեք տողի մեջ համեմված, առանց որևէ ավելորդության, պարզության մեջ՝ անչափելի՜ էներգիա, անսահման մեծություն: Ամեն ինչ թաքնված է հենց այս պարզության մեջ, և քեզնից պահանջվում է լոկ անաղարտ կերպով կատարել այդ ստեղծագործությունները և դրանով հաղորդել այդ պարզության մեջ ամփոփված ողջ վեհությունը:
Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարանի» կազմում ընդգրկվելու և շուրջ երեք տարում իր քաղածի, իր ապրածի մասին պատմում է առանձնակի զգացումով: Հատկապես հիշվել է այն համերգային երեկոն, երբ Մաեստրոն իրեն առաջարկել էր «Տաղարանում» նվագել.

«Մենահամերգիս երեկոյին Մաեստրոյի ներկայությունն անակնկալ էր ինձ համար,- իր հուշերն է կիսում երիտասարդ քանոնահարուհին:- Այն կյանքիս կարևոր պահերից եմ համարում և նրա նվիրած ծաղիկները՝ լավագույնը՝ երբևէ ինձ մատուցված ծաղկեփնջերի մեջ: Առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ իմ երազանքներից մեկն էր աշխատել նման բարձր ինտելեկտի ու գիտելիքների տեր անձնավորության, արվեստագետի հետ: Այնքա՜ն բան կա նրանից քաղելու մեզ՝ երաժիշտներիս համար, այնքա՜ն լեցուն է նրա ներաշխարհը. միշտ ասելիք ունի և մեզ լիուլի բաժին է հանում իր գիտելիքների ու իմացությունների «պաշարից»: Գնահատված լինելը շատ կարևոր է ցանկացած մարդու, հատկապես արվեստագետի, երաժշտի համար: Մենք տեսնում ենք մեր ղեկավարի գնահատանքը, հոգածությունը.- նշում է զրուցակիցս և շարունակում,- ես այստեղ ինձ գտել եմ, սա ի՛մն է: Չնայած այլ խմբերում աշխատելու առաջարկություններին՝ գերադասում եմ «Տաղարանը», քանզի այստեղ որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Այստեղ կա ղեկավար, որից ամեն ինչ է կախված: Իմ հետագա գործունեությունն էլ միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես՝ «Տաղարանի» հետ: Դեպի առաջ ձգտելիս՝ պետք է մտածել, թե ինչ ես թողնում և գուցե կորցնում հետևում: «Տաղարանի» հետ ես անցնելիք ճանապարհ ունեմ:
Առաջնորդվում եմ իմ անցած ստեղծագործական ուղու՝ բավական բարդ դասերով: Պատահել է, երբ ծայրագույն հոգեկան խռովքի պահեր եմ ապրել համերգներին, անգամ՝ միջազգային մրցույթին մասնակցելիս, բայց այդ դեպքում էլ կարողացել եմ հավաք ու կոկիկ բեմական կեցվածքով, հավուր պատշաճի ներկայանալ: Մարդն ինչպիսին բեմին է, այնպես էլ վերարտադրում և մատուցում է երաժշտությունը: Հանդիսականի աչքը «սուր է», անգամ՝ առավել, քան մասնագետ-երաժշտագետներինը: Նրա աչքից ու լսողությունից չի վրիպում երաժիշտ-կատարողի՝ նույնիսկ պատահական, աննշան թերացումը: Անձնական ապրումներդ պետք է հաղորդես երաժշտությամբ, իսկ դրա համար հասունացում է պետք, հուզական աշխարհի հարստություն, ընկալման և մատուցման՝ տարիների փորձով մշակված կուլտուրա»:
«Մերօրյա քանոնահարների մեջ աչքի զարնող է՝ իր գործին՝ հաճախ անձնուրացության հասնող նվիրվածությամբ, իր կատարողականությամբ.- Մարիաննայի մասին կարծիք է հայտնում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Երկանյանը:

12196036_438086076394755_4537778948273927892_n

– Բավական վարժ, շատ անգամ՝ վիտոուզության հասնող տեխնիկա ունի, բեմի համար, այսպես ասած, «մեռած է», շատ արտիստիկ, գեղեցիկ և իր սկզբունքներն ունեցող՝ թե՛ կյանքում, թե՛ երաժշտական կատարողական ասպարեզում: Մի երիտասարդ անձնավորություն, որի հետ կարելի է աշխատել, և այս վերջին տարիներին, ինչ մենք համագործակցում ենք, իր համար մի շարք ստեղծագործություններ եմ գործիքավորել, երբեմն նաև՝ փոխադրել ու մշակել, և ինքը շատ մեծ շնորհակալությամբ, միշտ խոնարհումով, հիացած վերադարձրել է իր գոհունակությունն իր կատարումներով: Լավ բնավորություն ունի, ընկերասեր է, ինչը շատ է պետք կատարողական արվեստում, որովհետև, հակառակ դեպքում, նմռութ մարդուն, ոնց էլ ինքը նվագի, բերանդ չի բացվում որևէ բան ասելու: Սիրում է դիտողություններդ լսել, նույնն անել, սիրում է նաև իր պատկերացումները ներկայացնել, հետևել խորհրդիդ, հետամուտ լինել կատարելության…»:
Սեփական հուզաշխարհի ողջ գուներանգը տալու լավագույն միջոցը, ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի, խոշորածավալ երաժշտական կտավների՝ կոնցերտների կատարումն է, երբ հնարավորություն է ընձեռնվում կատարման վարպետությունը ցուցադրելուն համընթաց հատկապես ստեղծագործությունների քնարական հատվածներում ներկայացնելու սեփական հուզական աշխարհը, լիովին ի ցույց դնելու արվեստագետի անհատականությունը: Ու իր համոզմամբ,եթե հարուստ չէ հոգեաշխարհդ, գործն էլ դատարկ կհնչի: «Գործիքս ինձ նման է,- ասում է քանոնահարուհին,- Շուտ է նեղանում: Երբ երկար ժամանակ չեմ նվագում, ձայնն ուղղակի դուրս չի գալիս: Գործիքի վրա պիտի անընդմեջ նվագես, որ ձայնը հնչի: Ես կարողանում եմ քանոնիս վրա գտնել այն հատվածը, որտեղ երաժշտությունը շատ լավ կհնչի, ասելիքս լիարժեք տեղ կհասնի: Ցանկությունս է «Տաղարանի» կազմում կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, որի գործիքավորումը խիստ աշխատատար ու ժամանակատար գործ է, բայց ինչը, հուսով եմ, Մաեստրո Սեդրակ Երկանյանը երբևէ կիրագործի:
Հանդիսականը բեմին տեսավ բարակ շյուղ աղջկան, որ նույնացած է իր քանոնի հետ…

Հասմիկ Սարգսյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»