Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը կասեցնելն աբսուրդի ժանրից է. Արա Խզմալյան

Պետական կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելն աբսուրդի ժանրից է: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյանն` անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող իրավիճակի ն և ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակին, որում նա խնդրում էր ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը:

«Նման նախադեպ մենք չունենք: Նման քայլի գնալու որևէ իրավական հիմք չկա, որովհետև չի կարող մի տեսակետի հիման վրա ամբողջ թատերախմբի գործունեությունն, առանց որևէ լուրջ հիմնավորման, իրավական, կարգապահական խախտումների, կասեցվել: Որևէ մեկին աշխատանքից ազատելը բարդ պատմություն է, բայց պահանջել, որ ամբողջ խմբի գործունեությունը կասեցվի, անհնար է: Ոչ մի տնօրեն, ոչ մի նախարար դրա տակ չի մտնի: Նշանակում է` միանգամից տասնյակ մարդկանց մատնել սովի: Պատկերացնո՞ւմ ենք, ինչ կլինի, երբ 70 մարդ միասին դիմի դատարան և պահանջի ազատման հիմնավորում: Մի բան առաջարկելուց առաջ մարդ պետք է երկար մտածի: Ընդ որում` դիմել բաց նամակով, առավել անհասկանալի է»,-նշեց Արա Խզմալյանը:

Հունվարի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արա Խզմալյանը:

«Արմենպրես»-ի հարցին` արդյոք թատրոնում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նշված էր Արմեն Մելիքսեթյանի` նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված բաց նամակում, Խզմալյանը պատասխանեց, որ նիստի օրակարգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հարցը ներառված չի եղել:

«Օրակարգում կառուցվածքային փոփոխությունների խնդիր չկար: Եղել է ֆինանսական և բովանդակային հաշվետվություն, 2016-ի ընթացիկ խաղացանկի քննարկում և հաստատում, 2016-ի ստեղծագործական ծրագրերի և թատրոնում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի քննարկում»,-շեշտեց նա:

Դիտարմանը` արդյոք Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը մնալու է թատրոնում, շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ ոչ, Արա Խզմալյանը նշեց.

«Շարունակելո՞ւ է, թե ոչ` կարող է որոշել միայն թատրոնի տնօրենն իր ձեռքի տակ եղած փաստական հիմքերի հիման վրա: Ես չեմ կարող ասել: Մեր նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ հակադիր կողմերին արտահայտվելու, համագործակցության եզրեր գտնելու, հարցը խաղաղ կարգավորման բերելու հնարավորություն կտրվեր: Դրանից հետո` ինչպես կդրսևորվեն` կորոշի թատրոնի կոլեկտիվը, տնօրենը: Գեղարվեստական խորհրդի խնդիրը չէ: Ինքս կարծում եմ, որ ճիշտ կլիներ պարոն Մելիքսեթյանը բոլոր իր պատկերացումները, իր սկզբունքներն արտահայտեր, երբ ստանձնում էր այդ թատրոնի ղեկավարու թյունը: Խնդիրն այն է, որ 1-1,5 տարի աշխատելուց հետո նոր առաջարկել գործող կոլեկտիվի կազմալուծում`որևէ մեկը չի կարող հասկանալ և ընդունել»,-հավելեց նա:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահի խոսքով` իրենք դիտարկել են նաև թատրոնի ֆինանսական ցուցանիշները: «Բավական լավ պատկեր է, հիմա այլ խնդիր է` հավանո՞ւմ ենք ներկայացումները, չե՞նք հավանում: Բայց հարցը բաց նամակով և հրապարակային ձևով չի լուծվում: Ավելի լուրջ խնդիրներ կան»,-շեշտեց նա:

Արա Խզմալյանը նաև հաստատեց, որ երկու նոր ներկայացման հայտ է ներկայացվել, որից մեկը Արմեն Մելիքսեթյանն է առաջարկել:

«Եթե կարող է, թող աշխատի, համախմբի կոլեկտիվին, և իրականացնի բեմադրությունը: Ես նիստի ժամանակ էլ ասացի` չեմ պատկերացնում, թե բաց նամակից հետո այդ համագործակցությունն ինչպես է կարող է ընթանալ: Թատրոնի ներքին խնդիրն է: Մենք քննարկել ենք ստեղծագործական խնդիրներ և ամեն ինչ արել ենք, որպեսզի տնօրենը և ռեժիսորը կարողանան հասկանալ հակասությունների պատճառը: Թե ինչ եզարակացությունների կգան և կկարողանա՞ն արդյոք համագործակցել` ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները