Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Ինչո՞ւ է վառվել ԲՀԿ-ի «միջմկանայինը»

«Մոռանալ Հերոստրատին» արտահայտությունն, ինչ խոսք, թևավոր է և բազմաշերտ, ոչ պակաս բազմաշերտ է այն իրողությունը, որ Հերոստրատին այդպես էլ չմոռացան, սակայն դա այլ պատմություն է:

21-րդ դարի  հասարակական-քաղաքական իրողություններում երևույթի մահն այն է, երբ նրա մասին այլևս չեն խոսում, գրում, գովերգում կամ հայհոյում: Վերջին կետը, ի դեպ, բավական կարևոր է, քանի որ հաճախ սպառված քաղաքական խմբավորումները, անհատները կամ ուժերը պատրաստ են անգամ հայհոյանքի արժանանալու, միայն չենթարկվեն ինֆորմացիոն մահապատժի: Կարծես հենց սրանից է վախենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ի մնացորդը:

Վերջինիս ներկայացուցիչները ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն բանակցությունների հայտնի դառնալուց հետո սկզբում զգուշորեն, իսկ հետո ավելի համարձակ ու նեղացկոտ կերպով սկսեցին հայտարարել այն մասին, որ ԲՀԿ-ին տեսնում են կոալիցիայի մեջ, քանի որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության  ներկայացրած 2016-ի բյուջեին, երբեմն՝ հանրապետականից առավել զբաղվել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի «այո»-ի քարոզչությամբ և այլն:

Ըստ էության` տրամաբանորեն ԲՀԿ-ը Սերժ Սարգսյանից կամ ՀՀԿ-ից կոալիցիայի տեսքով իր վարձն է ուզում այս ամենի համար, սակայն այստեղ միայն վարձի խնդիր չէ, քանի որ ԲՀԿ-ն ամենաշատը վախենում է մոռացումից կամ քաղաքական մահից, իսկ կոալիցիան հնարվորություն է քաղաքական գործընթացի մեջ մնալու համար: Սակայն ԲՀԿ-ում չեն ուզում հաշտվել մեկ հասարակ փաստի հետ՝ կոնկրետ նպատակի համար ստեղծված քաղաքական կուսակցություններն իրենց գործառույթը կատարելուց հետո անվերապահորեն հայտնվում են քաղաքական գործընթացների լուսանցքում, իսկ ԲՀԿ-ն նման քաղաքական կուսակցության դասական օրինակ է:

Ընդ որում, պետք է շեշտենք, որ այստեղ էականը ԲՀԿ ճակատագիրը չէ, այլ բոլոր այն քաղաքական ուժերի ապագան, ովքեր ինչ-որ մի պահի ստեղծվում և ծառայում են հանրապետական կլանի քաղաքական և տնտեսական շահերին: Բոլոր այդ քաղաքական կազմավորումները իրենց ձևավորման որոշակի ժամանակահատվածում ունենում են հնարավորություն՝ առանձնանալ  իրենց ստեղծողներից և ցուցաբերել ինքնուրույնություն, սակայն հայաստանյան իրականության մեջ երբեք իշխանական նախագիծ, քաղաքական ուժ ի զորու չեն եղել նման քայլի՝ գնալով քաղաքական ինքնաոչնչացման:

Նշվածների շարքում շատ թույլ առանձնանում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, որին անընդհանտ ոսկորներ են բաժին հասնում  իշխանական կերակրատաշտից: Սակայն «Օրինաց երկիրը», շատերը կհիշեն, որ ստեղծվել է Սերժ Սարգսյանի ձեռամբ և վերջինիս նկատմամբ թերևս Սերժ Սարգսյանը հոգևոր հոր զգացմունքներ ունի: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նման զգացմունքներ չունի ԲՀԿ-ի նկատմամբ, որի հոգևոր և  նույնիսկ ֆիզիկական հայրը գաղտնիք չէ, որ Քոչարյանն է, ուստի և ԲՀԿ-ին «չի սպառնում» կոալիցիա, ինչքան էլ նրանք տենչան և ապացուցեն իրենց հավատարմությունը:

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»